Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի՛ լեգիտիմացրու ռեժիմը, Սուեր

Մարտ 27,2010 00:00

Կոչ են անում հ/կ-ները

\"\"

Երեկ հայաստանյան մի շարք հ/կ-ներ, այդ թվում՝ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եւ «Հայաստանի քաղաքական բանտարկյալների կանանց կոմիտեի» ղեկավարները բաց նամակով դիմել են  Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենին: Ողջունելով նախօրեին տիկին Բելասենի արած հայտարարությունը, որտեղ ասված էր նաեւ, թե՝ «Մասնավորապես մենք հույս ունենք, որ ֆորումը կմեկնարկի Հայաստանում, ուր այլեւս չկան քաղբանտարկյալներ: Մեծագույն կարեւորություն ունի նաեւ այն, որ իրականացվի 2008թ. մարտի 1-2-ին 10 քաղաքացիների սպանության առնչությամբ արժանահավատ եւ արդյունավետ քննություն:
Քաղբանտարկյալներին ազատ արձակելը եւ նման քննություն անցկացնելը կնշանակեն այն, որ Հայաստանը գնում է դեպի օրենքի գերակայություն», գոհունակություն են հայտնել քաղբանտարկյալների թեման ուշադրության կենտրոնում պահելու համար: «Միաժամանակ ակնկալում ենք, որ եթե մինչեւ ապրիլի 6-ը բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, ապա ֆեդերացիան կհրաժարվի մի այնպիսի երկրում համաժողով անցկացնելու որոշումից, որի բանտերը լցված են քաղբանտարկյալներով: Հակառակ դեպքում կստացվի, որ FIDH-ն նպաստում է այն ռեժիմի լեգիտիմացմանը, որը քաղբանտարկյալներ պահելով, քաղաքական հալածանքներ իրականացնելով՝ ամենակոպիտ ձեւերով ոտնահարում է մարդու իրավունքները: Դա կհակասի ՄԻՄՖ առաքելությանը: Հուսով ենք, որ Դուք հավատարիմ մնալով իրավապաշտպանի Ձեր կոչմանը՝ կվարվեք Ձեր իսկ արած հայտարարության ոգուն ու տառին համապատասխան եւ հայաստանյան բանտերում քաղբանտարկյալների առկայության պարագայում Երեւանում համաժողով չեք անցկացնի»,- հայտարարել են հ/կ-ների ղեկավարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել