Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆԱԽԿԻՆ ԹԱՓԹՓՈՒԿՆԵՐԸ

Մարտ 27,2010 00:00

\"\"

Ըստ tert.am-ի, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ նախագահի՝ Ղարաբաղի շուրջ ձեւավորված անվտանգության գոտին Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին հայտարարությանը, ասաց. «Այս նախագահը եկել է իշխանության՝ ունենալով նախորդ նախագահի ժառանգությունը: Անկախ Հայաստանի նախկին թափթփուկներն են խոսել այն մասին, թե դրանք մեր տարածքները չեն»: Ըստ Հայրիկյանի՝ եթե նախագահը գնում է բանակցությունների, ապա պետք է փոխզիջում բառն օգտագործվի: Անդրադառնալով այն խնդրին, որ այդ տարածքներն Արցախի Սահմանադրությամբ են ամրագրված, Հայրիկյանն ասաց. «Եթե Արցախի նախագահը խոսի, պետք է առաջնորդվի իր Սահմանադրությամբ: Հայաստանի նախագահը Հայաստանի նախագահն է»: Ըստ բանախոսի՝ Արցախի ինքնորոշման սկզբունքին հակասում է այն, որ Հայաստանի իշխանություններն Արցախի անունից հանդես են գալիս հայտարարություններով: «Լավագույն դեպքում իրենք պետք է ասեին՝ Արցախի իշխանությունների խնդրանքով, քանի որ նրանք միջազգային հարաբերություններում հավասար հնարավորություններ չունեն, մենք հանդես ենք գալիս եւ փոխանցում նրանց տեսակետը: Հայաստանի համար էլ դա շահեկան կլիներ»,- ընդգծեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել