Լրահոս
Օրվա լրահոսը

Լուրջ փորձություններ են սպասվում

Մարտ 26,2010 00:00

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ այսօր ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնելու էր Սլովենիա, որտեղ մարտի 27-ին Վեդենյե քաղաքում աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի շրջանակներում հանդիպելու է տեղի ընտրանու հետ: Այնուհետեւ մեր աղջիկներին նույն մրցաշարի շրջանակներում լուրջ փորձություն է սպասվում մարտի 31-ին՝ Պորտուգալիայում:

Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականը ենթախմբում անցկացրած բոլոր հինգ խաղերն էլ տանուլ է տվել. երկու անգամ՝ Իտալիային, համապատասխանաբար, 0:7 եւ 0:8 հաշիվներով, նույնքան անգամ՝ Ֆինլանդիային՝ 0:7 եւ 0:4, եւ սեփական հարկի տակ 1:5 հաշվով զիջել է Սլովենիային: Մեր թիմն առանց միավորի եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Ֆինլանդիա 4 4 0 0 15-0 12

Իտալիա 4 4 0 0 25-0 12

Պորտուգալիա 3 1 0 2 4-3 3

Սլովենիա 4 1 0 3 5-16 3

Հայաստան 5 0 0 5 1-31 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել