Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները, որոնցում անակնկալներ չարձանագրվեցին: Առաջին օրը Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» 1:0 հաշվով պարտության մատնեց «Իմպուլսին», իսկ «Գանձասարը» եւ «Ուլիսը» մեկական գնդակ փոխանակեցին: Հաջորդ օրը «Բանանցը» մրցակցի դաշտում նվազագույն՝ 1:0 հաշվով առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ, իսկ «Միկան» 3:0 խոշոր հաշվով հաղթեց «Կիլիկիային»:
Պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 6-ին եւ 7-ին: