Սահմանված կանոնակարգի համաձայն՝ ՈՒԵՖԱ-ն երեկ Թել-Ավիվում անցկացրեց ֆուտբոլի «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարի չորս խմբերի (B, F, G, H) խաղացանկի վիճակահանությունը՝ խմբեր, որոնց ներկայացուցիչները իրենց հատկացված բանակցությունների ժամանակահատվածում ընդհանուր հայտարարի չէին եկել:
Վիճակահանության արդյունքներով «B» խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկն ստացավ հետեւյալ տեսքը.
03.09.10. Հայաստան-Իռլանդիա, 07.09.10. Մակեդոնիա-Հայաստան, 08.10.10. Հայաստան-Սլովակիա, 12.10.10. Հայաստան-Անդորրա, 26.03.11. Ռուսաստան-Հայաստան, 04.06.11. Հայաստան-Ռուսաստան, 02.09.11.Անդորրա-Հայաստան, 06.09.11. Սլովակիա-Հայաստան, 07.10.11. Հայաստան-Մակեդոնիա, 11.10.11. Իռլանդիա-Հայաստան: