Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշացած ճիգեր

Մարտ 26,2010 00:00

Ֆրանսիայի Նիս քաղաքում երեկ ավարտվեց շախմատի «Amber» ավանդական գերմրցաշարը, որտեղ աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերները պայքարում էին «կույր» եւ արագ շախմատում հաղթողին որոշելու համար:

Եզրափակիչ՝ 11-րդ տուրում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը «կույր» շախմատում առավելության հասավ Կուբայի ներկայացուցիչ Լենյեր Դոմինգեսի նկատմամբ, այնուհետեւ արագ շախմատում բաժանեց միավորը: Սակայն Լեւոնի այս ջանքերը, ավաղ, ուշացած են, ու նա չի միջամտում մրցանակային տեղերի համար մղվող պայքարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել