Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չհաջողված մրցաշար

Մարտ 26,2010 00:00

Երեկ Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվեց շախմատի «Amber» անվանումը կրող ավանդական՝ 19-րդ գերմրցաշարը, որի մասնակից Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ Լեւոն Արոնյանն այս անգամ իր երկրպագուներին ուրախանալու առիթ չտվեց:

Չնայած 10-րդ տուրում Արոնյանը 1,5:0,5 ընդհանուր հաշվով («կույր» շախմատում՝ 1:0, արագում՝ 0,5:0,5) առավելության հասավ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ, սակայն գումարային մրցաշարային աղյուսակում առաջընթաց չունեցավ՝ 9,5 միավորով մնալով իններորդ հորիզոնականում:

Երեկ՝ եզրափակիչ տուրում Լեւոնի մրցակիցը կուբացի Լենյեր Դոմինգեսն էր: Միմյանց հետ խաղում էին նաեւ Գելֆանդն ու Իվանչուկը, Հաշիմովն ու Սվիդլերը, Կրամնիկն ու Կարյակինը, Պոնոմարյովն ու Սմիթսը, Գրիշչուկն ու Կարլսենը: Ի դեպ, նորվեգացի երիտասարդ գրոսմայստեր Մագնուս Կարլսենին, որն ամբողջ մրցաշարի ընթացքում կրնկակոխ հետապնդում էր Վասիլի Իվանչուկին, հաջողվեց նախավերջին տուրում կես միավորով շրջանցել ուկրաինացուն: Դա հնարավոր եղավ Ռուսլան Պոնոմարյովին երկու անգամ պարտության մատնելուց հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել