Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՔՆՆԵԼ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՍԵՔՍՈՒԱԼ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մարտ 26,2010 00:00

\"\"Գերմանիայի կառավարությունը նիստ է գումարել, որը նվիրված է եղել կաթոլիկ եկեղեցու պատերի ներսում, նաեւ կրոնական կրթական հաստատություններում սեքսուալ բռնությունների դեպքերն ուսումնասիրելու համար հատուկ հանձնաժողով ձեւավորելու հարցին: Այդ մասին փոխանցել է «CBC News» գործակալությունը: Հանձնաժողովը կձեւավորվի Արդարադատության եւ Ընտանիքի գործերով նախարարությունների հովանու ներքո եւ պետք է սկսի աշխատել արդեն ապրիլի 23-ին: Հանձնաժողովի կազմում են լինելու եկեղեցու, կառավարության եւ կրթական հաստատությունների ու բարեգործական կազմակերպությունների 40 ներկայացուցիչներ:

ԳԴՀ կաթոլիկ ուսումնական հաստատություններում սովորող անչափահասների բռնաբարության՝ վերջերս տեղի ունեցած սկանդալային դեպքերի առնչությամբ ավելի քան 250 մարդ դիմել է իրավապահ մարմիններին, տեղեկացնելով, թե տարբեր տարիների ենթարկվել են սեքսուալ բռնությունների՝ ինչպես կաթոլիկ, այնպես էլ քաղաքացիական ուսումնական հաստատություններում: Սեքսուալ բնույթի հանցագործությունների մասին բացահայտորեն հայտարարելու կոչով գերմանացիներին դիմել էին իրենք՝ ԳԴՀ իշխանությունները դեռ այս տարվա հունվարին, երբ հայտնի էր դարձել, որ 1970-80 թվականներին «Canisius» ճիզվիտական քոլեջի առնվազն երկու ուսուցիչ սեռական հետապնդումների էր ենթարկել այդ հաստատության աշակերտներին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւս հայտարարել է երկրի տարածքում գործող կրոնական հաստատություններում տեղի ունեցած սեքսուալ հանցագործությունների հետաքննությանը եւ տուժածներին փոխհատուցում վճարելուն խոչընդոտող օրենքի վերանայման անհրաժեշտության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել