Թուրքական պարեկային «Shahin Guvlek» մոտորանավը մոտեցել է կիպրոսցի ձկնորսներին պատկանող նավակներին եւ սկսել է սպառնալ նրանց՝ խաթարելով վերջիններիս աշխատանքը: News.am-ի մատուցմամբ, այդ միջադեպը տեղի է ունեցել առողջարանային Պրոտարասում, որը գտնվում է Այա Նապա եւ Պարալիմնի գյուղերի մերձակայքում: Ձկնորսներից մեկը հետագայում պատմել է, որ թուրքական ռազմածովային ուժերի ներկայացուցիչները սկսել են հավաքել իրենց ցանցերն ու ձկնորսական այլ միջոցները, ապա արագորեն հեռացել են:
Նույն աղբյուրի մատուցմամբ, Բելգիայում PKK-ի դեմ իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալված 8 անձանցից 6-ը ազատ է արձակվել։ Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ բելգիական դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել 6 հոգու, այդ թվում՝ PKK Kongra-Gel-ի ղեկավարներ Զուբեյր Այդարին եւ Ռեմզի Քարթալին։