Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամերիկացի միլիոնատերը խնդրում է իրեն 800 տարով ներել

Մարտ 26,2010 00:00

\"\"Ամերիկացի միլիոնատեր Շոլամ Վայսը, որը 2000թ.-ին դատապարտվել է ֆինանսական մեքենայությունների համար ամենաերկարատեւ՝ 845 տարվա բանտարկության, դիմել է դատարան՝ իր նկատմամբ կայացված դատավճիռը վերանայելու հույսով: Նյույորքցի գործարարը խնդրում է մեղմացնել իր նկատմամբ սահմանված պատժամիջոցը՝ միանգամից 800 տարով: Եթե դատարանը բավարարի նրա հայցը, գործարարը ազատազրկման մեջ կմնա եւս 35 տարի: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, տասը տարի առաջ 55-ամյա Վայսը 845 տարվա ազատազրկման եւ 300 մլն դոլար տուգանքի էր դատապարտվել՝ հաղորդակցության էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախության եւ շորթման, նաեւ 1994թ. «փլուզման» ժամանակաշրջանում «National Heritage Life Insurance» ապահովագրական խոշոր ընկերության փողերը լվանալու՝ թվով 78 ապացուցված դեպքերի մեղադրանքով: Նրա հանցակիցը, բրոքեր Քիտ Փաունդը այն ժամանակ դատապարտվել էր 740 տարվա բանտարկության, բայց կալանավորումից 4 տարի անց մահացել էր:

Վայսի փաստաբանները դիմել են նահանգային վճռաբեկ դատարան՝ իրենց վստահորդի գործով կրկնակի քննություն անցկացնելու հայցով՝ հույս ունենալով, որ այս անգամ գործարարի մեղքի աստիճանը կսահմանվի այլ սկզբունքների հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել