Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոնդոնը հրաժարվում է ընդունել Իսրայելի դեսպանության նոր աշխատակցին

Մարտ 26,2010 00:00

\"\"Մեծ Բրիտանիան չի պատրաստվում ընդունել Լոնդոնում Իսրայելի դեսպանության նոր աշխատակցին, որը պետք է փոխարիներ մարտի 23-ին Մեծ Բրիտանիայից արտաքսված իսրայելցի դիվանագետին: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը: Հիշեցնենք, որ նման որոշում Միացյալ Թագավորությունն ընդունել էր այն բանից հետո, երբ բավարար փաստեր էին ի հայտ եկել բրիտանացի քաղաքացիների կեղծված անձնագրեր օգտագործած Իսրայելի հատուկ ծառայությունների՝ «Մոսադի» գործակալների կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ ալ-Մաբհուհի սպանությունն իրականացնելու վերաբերյալ:

Միլիբենդը շեշտել է նաեւ, թե Լոնդոնում Իսրայելի դեսպանությունում Իսրայելի հետախուզական ծառայության նոր աշխատակցի նշանակումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե իսրայելական կողմը խոստանա, որ նման միջադեպեր այլեւս չեն կրկնվելու:

Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, մինչդեռ, հրաժարվել է նման խոստումներ տալ՝ համարելով, որ այդպիսի հայտարարությունը կարող է բրիտանական անձնագրերի կեղծման սկանդալային պատմությանը Իսրայելի առնչության եւ մեղավորության ուղղակի ապացույց լինել՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել