Լրահոս
Օրվա լրահոսը

Բին Լադենը սպառնացել է ամերիկացիներին

Մարտ 26,2010 00:00

\"\"«Ալ-Քաիդայի» առաջնորդ Օսամա բին Լադենը սպառնացել է ամերիկացիների սպանել, եթե ԱՄՆ-ն մահապատժի ենթարկի 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչ Խալիդ Շեյխ Մոհամմեդին (նկարում): Այդպիսի հայտարարությունը թիվ մեկ ահաբեկիչն արել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին փոխանցված ուղերձում: «Սպիտակ տունը հստակ հասկացնել է տվել, որ մտադիր է մահապատիժն իրականացնել: Այն օրը, երբ Միացյալ Նահանգները նման որոշում կընդունի, կընդունի նաեւ մեր ձեռքն ընկած ձեզանից յուրաքանչյուրի մահապատժի որոշումը»,- հայտարարել է բին Լադենը:

Խալիդ Շեյխ Մոհամմեդը, ով ինքն է հայտարարել, թե հանդիսանում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչը, իր հանցակիցների հետ միասին պահվում է Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազայի բանտում: Մոհամմեդի նկատմամբ դատավարությունը դարձել է վեճերի առարկա: 2009թ.-ին Բարաք Օբամայի վարչակազմը որոշում է ընդունել ահաբեկիչներին դատել ԱՄՆ տարածքի քաղաքացիական քրեական դատարանում, եւ հատկապես Նյու Յորքում, բայց նրա այդ մտադրությունը կտրուկ քննադատության է արժանացել: 2010-ի սկզբին պարզվել է, որ իշխանությունները պատրաստ են վերանայել իրենց որոշումն ու դատավարության համար այլ վայր են փնտրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել