Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արձագանք՝ «Առավոտին»

Մարտ 26,2010 00:00

ՀՀ բնապահպանության նախարարությունը չի հավատում ոչ հ/կ-ներին, ոչ լուսանկարներին

Հենվելով «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանի եւ Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման հ/կ տնօրեն Տիգրան Ստեփանյանի պաշտոնական հայտարարության վրա, «Առավոտի» մարտի 20-ի համարում «Էկոլոգիական աղետի նախաշեմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատար խողովակը քայքայված է, դրանից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում, մթնոլորտ արտանետվող թունավոր օդը բացասական ազդեցություն է թողնում բնակչության ինքնազգացողության վրա: Մարտի 23-ին տեղեկացրել ենք, որ ինչ-որ մարդիկ Կապանում կրպակներից հավաքել են բոլոր «Առավոտները»: Այս հրապարակումներին արձագանքել է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Ըստ նախարարության. «Սյունիքի տարածքային տեսչության բաժնի կողմից մանրամասն ուսումնասիրվել է Շղարշիկ թաղամասի (բանավանի) բնակելի գոտուց շուրջ 800մ հեռավորությամբ անցնող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող թափոնատարի (պոչատարի) նշված հատվածի տեխնիկական վիճակը եւ շրջակայքը, ինչի արդյունքում պարզվել է, որ թափոնատարը գտնվում է կայուն, նորմալ վիճակում եւ որեւէ արտահոսք տեղի չի ունենում, անցած 4-5 տարիների ընթացքում նույնպես նման երեւույթներ չեն եղել, ինչի իրական վկայությունն է շրջակա տարածքի առկա վիճակը: Քաջարանից՝ նշված ընկերության արտադրական կեղտաջրերը անմիջականորեն տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար: Ուստի եւ պնդումները այն մասին, որ թափոնատարը լուրջ վտանգ է պարունակում թաղամասի բնակչության առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին, իրականությանը չեն համապատասխանում: Ընկերության ղեկավարության կողմից լուրջ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը կանխարգելելու եւ նվազեցնելու խնդրին: Այդ նպատակով պոչատարի տեխնիկական վիճակի հետագա բարելավման եւ շահագործման որակի բարձրացման ուղղությանբ 2005-2010թթ. կառույցի հիմնանորոգման նպատակով ծախսվել է 5,130465 միլիարդ դրամ, իսկ ընթացիկ վերանորոգման նպատակով՝ 890,970 միլիոն դրամ, աշխատանքները շարունակական են»:

Կարելի է զարմանալ, որ նախարարությունում չեն հավատում ոչ հ/կ-ներին ու ոչ անգամ «դեպքի վայրում» արված լուսանկարներին: Բայց եւ կոմբինատը, եւ բնապահպանության նախարարությունը ղեկավարում են Հանրապետական կուսակցության անդամներ: Ու մնում է ոչ թե զարմանալ, այլ, հայտնի ֆիլմի հերոսի նման, հայտարարել՝ «ջՈ ՊպՐՋՈՉց ՏոՌՊվՏ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել