Երեկ, ժամը 00.40-ին, Վայոց ձորի մարզից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես» մակնիշի 87 PՏ 770 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրի քարե շինությանը:
Պատահարի հետեւանքով վարորդը՝ Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Ա. Աղախանյանը եւ ուղեւոր՝ նույն մարզի Արարատ գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Գ. Կարապետյանը տեղում զոհվել են: Մյուս ուղեւորները՝ Արարատ գյուղի բնակիչներ, 1980թ. ծնված Ա. Գեւորգյանը եւ 1983թ. ծնված Գ. Նազարեթյանը փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Բժիշկների կողմից Գ. Նազարեթյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Գեւորգյանինը՝ բավարար: