Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կփոխհատուցեն 2500 դրամով

Մարտ 26,2010 00:00

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը որոշել է բազային եւ հիմնական կենսաթոշակի նվազագույն չափը 8000-ից դարձնել 10500, իսկ 2010թ. պետական նպաստների չափը՝ 10000-ից դարձնել 12500: Որոշումները, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 2010թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից, ընդունվել են գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված սոցիալապես առավել խոցելի խմբերին դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Այս որոշումների արդյունքում պետական բյուջեից լրացուցիչ ծախսերը կկազմեն մոտ 6,5 մլրդ դրամ։

Երեկ մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-րդ տարեդարձի առթիվ պատերազմի վետերաններին նախկին Խնայբանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը: Որոշումն առնչվում է 3 900 վետերանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել