Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական գերակա շահը

Մարտ 26,2010 00:00

Հիմք ընդունելով Երեւանի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ձեւավորված քաղաքի զարգացման հեռանկարները՝ ՀՀ կառավարությունը երեկվա նիստում Երեւան քաղաքի եւ Արգավանդի գյուղական համայնքի վարչական սահմանների որոշ տարածքներում ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Որոշումը վերաբերում է Երեւանի հյուսիսը հարավին միացնող մայրուղու, Դավիթաշենի կամուրջ-Հալաբյան փողոցից մինչեւ Աշտարակի խճուղի կապի ենթաօբյեկտի ճանապարհային մասի, Արշակունյաց պողոտայի եւ Շիրակի փողոցի խաչմերուկից մինչեւ Արտաշատի խճուղու՝ Նորագավիթը շրջանցող միջպետական մայրուղու եւ Շիրակի փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող մայրուղու որոշ հատվածներին: Նախատեսված ճանապարհաշինության արդյունքում մասնակիորեն կլուծվի Երեւան քաղաքում ավտոմեքենաների թվի կտրուկ ավելացման պատճառով գերբեռնված ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրը: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2011թ. հունվարի 1-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել