Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԲ-ն դեռ կօգնի

Մարտ 26,2010 00:00

Համաշխարհային բանկի ենթակառուցվածքների համակարգող Ահմեդ Իվեդան երեկ, ըստ «Արմինֆոյի», ասել է, որ 2009-2012 թթ. Հայաստանին ՀԲ օգնության ծրագրի արժեքը կազմում է շուրջ $550 մլն: Այդ թվում $100 միլիոնի վարկեր նախատեսվում է հատկացնել պետբյուջեի ֆինանսավորման, $450 միլիոնի՝ պետական ներդրումային ծրագրերի իրագործման համար: 1992-ից ի վեր ՀԲ-ն Հայաստանին տրամադրել է $1,3 մլրդ ընդհանուր գումարի վարկեր: 2011 թ. վերջին կավարտվի Կոտայքի մարզում ջրամատակարարման համակարգի բարելավման ՀԲ-ի՝ $20 մլն գումարով երկրորդ վարկային ծրագրի իրականացումը: Ծրագիրը, ըստ Իվեդայի, կներառի 25 հազար բնակչի, եւ դրա ավարտի արդյունքում խմելու ջրի մատակարարման ժամերը ներկայիս օրական 6 ժամից կավելանան մինչեւ 20-22 ժամ: Ծրագրի շրջանակներում կտեղադրվեն ժամանակակից պոմպակայաններ, որոնք զգալիորեն կկրճատեն էներգածախսերը եւ կնվազեցնեն ջրամատակարարման ինքնարժեքը, ավելացրել է ՀԲ ներկայացուցիչը: «Վերջին 25-30 տարվա ընթացքում ջրատարների ներքին ցանցի վերակառուցում չի իրականացվել, եւ դրանք տեխնիկական տխուր վիճակում են գտնվում»,- ասել է Ահմեդ Իվեդան: «Արմինֆոյի» հարցին՝ ծրագրի իրականացումը կհանգեցնի՞, արդյոք, ջրի կորուստների կրճատման՝ նա պատասխանել է, որ տեխնիկապես ջրի մատակարարման ժամանակացույցի ավելացումը Հայաստանում հանգեցնում է կորուստների աճի՝ ջրատարների մեծ մաշվածության պատճառով: Ջրամատակարարման 4-ժամյա ժամանակացույցի դեպքում ջրի կորուստները կազմում են ընդամենը 20%, 8 ժամի դեպքում՝ 40%, 20-ի դեպքում՝ գերազանցում 70%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել