Կառավարության երեկվա նիստում ընդունվել է ՀՀ գանձապետական համակարգի միջոցով օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների շրջանառման կարգը: Հաստատված կարգը կկիրառվի բոլոր նախարարությունների վերահսկողության տակ գտնվող ԾԻԳ-երում, որոնք կատարում են հսկայական գումարի աշխատանք, ինչը դուրս էր ֆինանսների նախարարության վերահսկողությունից: Հաջորդ քայլերով ԾԻԳ-երը կինտեգրվեն նախարարություններին եւ կդառնան կառավարման համակարգի մաս: Ապա նախարարությունների հաստիքակազմերի կրճատման ճանապարհով կմեծանա դրանց անձնակազմերի աշխատավարձը եւ կկանխվի լավագույն աշխատակիցների հոսքը դեպի ԾԻԳ-եր: