Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեւ եւ բովանդակություն

Մարտ 26,2010 00:00

«Առավոտը» երեկվա համարում անդրադառնալով Ռ. Քոչարյանի հարցազրույցի արձագանքներին՝ գրել էր. «Երեկ «Ազատությանը» տված հարցազրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է հայտարարել, թե ինքն ուրախացել է՝ կարդալով Քոչարյանի հարցազրույցն ու տնտեսական քաղաքականությանը տված նրա «ախտորոշումն» ու «դեղամիջոցը», որի հետ համամիտ է»: Երեկ պարոն Բոստանջյանը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ նման բան չի ասել: Թյուրիմացությունից խուսափելու համար մեջբերենք azatutyun.am կայքը. «Անկախ այն հանգամանքից, թե ում էր ուղղված (քննադատությունը) եւ ինչ նպատակով, ես կասեի հետեւյալը. ընդհանուր առմամբ, ես ինքս էլ փոքր-ինչ լավ զգացի հիշյալ հարցազրույցի շեշտադրումներին ծանոթանալիս, քանի որ նման մոտեցումներ ձեւավորված են նաեւ մեզ մոտ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բոստանջյանը՝ մասնավորեցնելով. «Ճգնաժամային իրավիճակներում առնվազն պետք է բացառել ֆինանսական, սպեկուլյատիվ երեւույթները եւ առավելագույնս արդյունավետ օգտագործել տրամադրությանդ տակ գտնվող, ինչպես նաեւ կուտակած, նախկինում ձեւավորված ռեսուրսներն ու ռեզերվները»: Թե որքանով է մեր շարադրանքը հակասում մեջբերմանը, թողնում ենք ընթերցողի հայեցողությա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել