Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՃԱՆԱՉԵԼԻ Է

Մարտ 25,2010 00:00

Ֆրանսիայի Նիս քաղաքում ավարտվում է աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ «կույր» եւ արագ շախմատի «Amber» անունը կրող ավանդական գերմրցաշարը, որին վերջին տարիներին մասնակցելու հրավեր է ստանում նաեւ մեր հանրապետության լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Սակայն այս անգամ Լեւոնն իրեն նման չէ: Իններորդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ՝ «կույր» շախմատում տանուլ տալով, իսկ արագում՝ հաղթելով:
Ինը տուրից հետո Լեւոնը «կույր» շախմատում 3,0 միավորով զբաղեցնում էր 11-րդ հորիզոնականը, արագում՝ 5-րդը (5,0 միավորով): Իսկ գումարային մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ.
1. Վասիլի Իվանչուկ  12,0
2. Մագնուս Կարլսեն  11,5
3. Վլադիմիր Կրամնիկ  11,0
4. Ալեքսանդր Գրիշչուկ  11,0
5. Բորիս Գելֆանդ  10,5
6. Սերգեյ Կարյակին  10,0
7. Վուղար Հաշիմով  9,5
8. Պյոտր Սվիդլեր  9,0
9. Լեւոն Արոնյան  8,0
10. Ռուսլան Պոնոմարյով 7,5
11. Յան Սմիթս  4,0
12. Լենյեր Դոմինգես  4,0
Երեկ կայացավ 11-րդ տուրը, որի զույգերն էին. Արոնյան-Գրիշչուկ, Սմիթս-Դոմինգես, Կարլսեն-Պոնոմարյով, Իվանչուկ-Կրամնիկ, Սվիդլեր-Գելֆանդ, Կարյակին-Հաշիմով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել