Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-Ը ՏՈՒԳԱՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Մարտ 25,2010 00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է 378 հազար եվրո փոխհատուցում վճարել 14-ամյա մի տղայի՝ Ի. Տ. Օ.-ի գործով: Վկայակոչելով թուրքական «Sabah»-ը՝ APA-ն փոխանցում է, թե 1996թ.-ին Իզմիրի հիվանդանոցում ծնված տղան արյան փոխներարկման արդյունքում վարակվել էր ՄԻԱՎ-ով: Եվրոպական դատարանը տղայի՝ կյանքի իրավունքի ոտնահարման իրավունքի խախտում է արձանագրել եւ պարտավորեցրել է Թուրքիային՝ տղային, որպես նյութական փոխհատուցում, վճարել 300 հազար եվրո, բարոյական վնաս՝ 78 հազար եվրո եւ մինչեւ կյանքի վերջը ապահովել անվճար բուժում:
Տղայի ծնողները ՄԻԵԴ էին դիմել 2004 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել