Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ԲԱՆՏԻ ԵՐԵՔ ՆԱԽԿԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԻ

Մարտ 25,2010 00:00

Միացյալ Նահանգների իշխանությունները ողջունել են Վրաստանի՝ Կուբայում Գուանտանամոյի ամերիկյան հատուկ բանտի երեք նախկին կալանավորներին այդ երկրում ընդունելու համար: Նախկին կալանավորները բանտում պահվել են ահաբեկչության մեջ կասկածանքով: Ինչպես հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին, Վաշինգտոնը խորապես շնորհակալ է Թբիլիսիից այդ հարցում ցուցաբերած աջակցության համար:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ավելի վաղ հայտարարել էր Գուանտանամոյի բանտը լուծարելու մասին, բայց միայն սահմանափակ թվով երկրներ էին համաձայնել ընդունել բանտի նախկին կալանավորներին, որոնք արդարացվել էին իրենց առաջադրված բոլոր մեղադրանքներով, սակայն տարբեր պատճառներով չեն կարողանում վերադառնալ իրենց հայրենիք:
BBC-ի մատուցմամբ, երեք կալանավորները, որոնց անվտանգությունից ելնելով նրանց ինքնության վերաբերյալ որեւէ մանրամասնություն չի հաղորդվում, արդեն հանձնվել են Վրաստանին: Նրանք այդ երկրում կարող են ապրել ազատության մեջ, բայց առանց Վրաստանը լքելու հնարավորության:
Վրաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Շոթա Իտիաշվիլին հայտարարել է, թե Գուանտանամոյի՝ Թբիլիսի տեղափոխված նախկին կալանավորները ծագումով Մերձավոր Արեւելքից են: Եվս երկու՝ ազգությամբ ույգուր կալանավորի ընդունել է Շվեյցարիան: Գուանտանամոյի բանտում կալանքի տակ է մնում ամենաքիչը 183 բանտարկյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել