Բրազիլիան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանն առաջարկել է Իրանի միջուկային ծրագրի՝ ուրանի հարստացման հարցը լուծելու իր տարբերակը: Բրազիլական «ոչ պաշտոնական առաջարկի» էությունն այս է. քանի որ Իրանը չի վստահում որոշ երկրների, իսկ մի շարք երկրներ էլ չեն վստահում Իրանին, իրանական ուրանի պաշարը փոխանակել արտերկրում, երրորդ՝ «հուսալի դեպոզիտար-երկրում» հարստացված ուրանով: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Բրազիլիայի ԱԳ նախարար Սելսու Ամորիմը՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր նախագահ Յուկիա Ամանոյի հետ Բրազիլիայում տեղի ունեցած հանդիպումից հետո: Բրազիլացի նախարարի ասելով, պարտադիր չէ, որ այդպիսի երրորդ երկիր լինի Բրազիլիան՝ հավելելով, թե «կան նաեւ Իրանին ավելի մոտ երկրներ»: «Ես հավատում եմ, որ նման տարբերակը հնարավոր է, եթե կա բարի կամք: Եթե այն չկա, եթե երկրները նախընտրում են գործել ինչպես նախկինում՝ ավերիչ արդյունքներով, ինչպիսին Իրանի դեպքում է, ապա լուծումներ չեն գտնվի»,- հայտարարել է Բրազիլիայի ԱԳ նախարարը:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն իր հերթին հայտարարել է, թե մտադիր է «պատեհ առիթով» այցելել Իրան, նաեւ հիշեցրել է, որ հիմա ուժի մեջ է մնում ՄԱԳԱՏԷ-ի կողմից անցյալ տարեվերջին արած՝ իրանական ուրանը միջուկային վառելիքի հետ փոխանակելու առաջարկը: