Լրահոս
Օրվա լրահոսը

Թվով 13 նահանգ վիճարկում է Օբամայի ստորագրած օրենքը

Մարտ 25,2010 00:00

\"\"ԱՄՆ 13 նահանգների գլխավոր դատախազությունները դիմել են դատարան՝ վիճարկելով Բարաք Օբամայի կողմից մարտի 23-ին ստորագրված առողջապահական բարեփոխումների մասին օրենքը: «Los Angeles Times»-ի մատուցմամբ՝ դատարան նման հայցերով դիմել են Հարավային Կարոլինա, Նեբրասկա, Տեխաս, Միչիգան, Յուտա, Փենսիլվանիա, Ալաբամա, Հարավային Դակոտա, Այդահո, Վաշինգտոն, Կոլորադո, Լուիզիանա եւ Ֆլորիդա նահանգները՝ վիճարկելով օրենքի երկու հիմնական դրույթների դեմ: Դատախազների կարծիքով, փաստաթուղթը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը եւ ուղղակի հարկերի վճարման արգելքին: Բացի այդ, հայցվորների կարծիքով, կամավոր գործընկերությունը ընդունված օրենքով վերածվել է «հարկադիր դաշնային ծրագրի, որը ոտնահարում է նահանգների գործողությունների ազատությունը»: Ընդսմին, շատ նահանգներ նույնիսկ բավարար միջոցներ չունեն ընդունված նոր օրենքը կատարելու համար:
Հիշեցնենք, որ առողջապահության ոլորտում բարեփոխումների ջատագովը նախագահ Օբաման էր, որը նոր օրենքի ընդունումը գնահատել էր որպես պատմական: Նրա կարծիքով, այդ օրենքը ԱՄՆ բոլոր քաղաքացիներին հնարավորություն կտա բժշկական ապահովագրություն ունենալ եւ ապահովագրական ընկերություններին թույլ չի տա արհեստականորեն բարձրացնել ապահովագրական վճարները:
ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, թե պատրաստ է դատարաններում պաշտպանել բարեփոխությունների ծրագիրն ու ընդունված օրենքը եւ հավատում է, որ այդ հարցում հաղթանակ է տանելու: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Չարլզ Միլլերը՝ հայտարարելով, թե օրենքը երկրի Սահմանադրությանը որեւէ կերպ չի հակասում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել