Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական փառատոնը կբացվի

Մարտ 25,2010 00:00

Այսօր կբացվի «23,5» թուրքական ֆիլմերի երկրորդ փառատոնը՝ Խաղաղարար Նախաձեռնությունների Կովկասյան Կենտրոնի «Քայլ դեպի երկխոսություն՝ Հայաստան – Ադրբեջան – Թուրքիա» նախաձեռնության շրջանակներում: Նախ տեղի կունենա առաջին փառատոնի ամփոփում եւ մրցանակաբաշխության արարողություն, ապա կսկսվի երկրորդ փառատոնը: Բացման խոսքով հանդես կգան Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը, «Ագոս» թերթի ներկայացուցիչ Արիս Նալչին, գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը եւ փառատոնի համակարգող Լուիզա Պողոսյանը: Կցուցադրվեն Վեյսել Ջիհան Հիզարի եւ Բիլգի Դիրեն Գյունեշի «Քաղաքի ձայնը», Սավաշ Բայկալի «Դրախտում էլ մահ կա», Գամզե Հակվերդիի «Mr. Fork – 2՝30» եւ այլոց ֆիլմերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել