Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՄԱՆՐ ՁԿՆԵՐ

Մարտ 25,2010 00:00

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի բաժինը երեկ տեղեկացրեց, որ բացահայտվել են ավտոլվացման կետ եւ վարսավիրանոց՝ Խորհրդայինի բաժնի աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Ավտոլվացման կետը մայրաքաղաքի Ավան թաղամասում է, գործել է մարտի 1-ից, իսկ ապօրինի ձեռնարկատերը Մուշեղ Մամիկոնյանն է:
Ըստ ՊԵԿ-ի, Երեւանի բնակիչ Էդգար Հարությունյանն էլ մարտի 1-ից որոշել էր վարսավիրական գործունեություն ծավալել՝ Թոթովենցի փողոցի այգուն հարող տարածքում: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը ծավալվել էր 50 քմ մակերես ունեցող տարածքում, որտեղ մատուցվել են վարսահարդարման եւ մատնահարդարման ծառայություններ՝ առանց հարկային մարմիններում հաշվառվելու:
Մեկ այլ բացահայտում էլ արել էին Շահումյանի բաժնի աշխատակիցները, որոնք հայտնաբերել են մետաղապլաստե դռների եւ պատուհանների արտադրամաս: Պարզվել է, որ Հարավարեւմտյան թաղամասում գտնվող մոտ 180 քմ մակերես ունեցող ապօրինի արտադրամասը պատկանում է դարձյալ մայրաքաղաքի բնակչի՝ Իշխան Գյուլումյանին: Վերջինս ապօրինի արտադրություն էր ծավալել այս տարվա հունվարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել