Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՂՈՒՏՑԻՆԵՐԻ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵՑ

Մարտ 25,2010 00:00

Երեկ ՀՀ վարչական դատարանը մերժեց բնապահպանական «Էկոդար» կազմակերպության հայցը: Ըստ այս դատարանի որոշման տրամաբանության, հասարակական կազմակերպությունը պատշաճ հայցվոր չէ, քանի որ իրավունք չուներ դիմել դատարան՝ բնապահպանական հարցեր վիճարկելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանը մեկ անգամ մերժել էր այս հայցը: Թեղուտցիները դիմել էին ՀՀ վճռաբեկ դատարան, որը բավարարել էր նրանց բողոքը եւ այն ուղարկել վարչական դատարան:
Բնապահպանները կանգ չեն առնի եւ կշարունակեն բողոքել, քանի որ նրանց պահանջը համահայկական հնչեղություն ունի. անվավեր ճանաչել Թեղուտի հանքավայրի շահագործման օգտին կայացրած կառավարության որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել