Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐՆ ԷԻՆ

Մարտ 25,2010 00:00

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. մարտի 14-23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 39 լիտր ոգելից խմիչք, որից 29 լիտրը՝ ինքնաշեն, 105 բջջային հեռախոս, 75 կտրող-ծակող առարկա: Գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 2 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 2 դատապարտված կամ կալանավորված անձ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձինք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել