Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Մարտ 25,2010 00:00

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այն նախագահում էին հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ամփոփվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի ընթացքում կատարված աշխատանքները: Հանձնաժողովի մշակած փաստաթղթերով հիմք է ստեղծվել պաշտպանության ոլորտում երկարաժամկետ պլանավորում իրականացնելու համար: Համանախագահներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախորդ ամիսների ընթացքում հանձնաժողովի եւ նրան կից փորձագիտական խմբերի աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել