Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐԵՑԻՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԴԵՄ

Մարտ 25,2010 00:00

Տուբերկուլյոզը առավել բարդ խնդիրներից է՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Չնայած այս հիվանդությունը բուժելի է, սակայն այն շարունակվում է տարածվել՝ սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական ու սոցիալական բարեկեցությանը: Երեկ Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով նման դիտարկումներ է արել առողջապահության փոխնախարար Ալեքսանդր Ղուկասյանը՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
2009-ին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 1474 նոր դեպք, հիվանդացության ցուցանիշը 100 000 բնակչության հաշվարկով կազմում է 45.5, այն դեպքում, երբ 2007-ին ցուցանիշը կազմել է 47,6, իսկ 2008-ին՝ 47:
Գրասենյակի պատասխանատուների ներկայացմամբ, ճիշտ կազմակերպված բուժման դեպքում հիվանդությունը լիարժեք բուժվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել