Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1 ԺԱՄՈՎ ԼՈՒՅՍԵՐԸ ԿԱՆՋԱՏԵՆ

Մարտ 25,2010 00:00

Մարտի 27-ին, ժ. 20։30-ից 21։30-ը Երեւանում, ինչպես աշխարհի մի շարք քաղաքներում, մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան: Կանջատվի նաեւ քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը։ Սա ոչ թե հովհարային անջատում է, այլ՝ մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանմանն ուղղված ակցիա։
Այս միջոցառման կազմակերպիչը մեր երկրում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղն է (WWF), ՀՀ բնապահպանության նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը եւ մի քանի այլ կառույցներ: Կազմակերպիչների ներկայացմամբ, «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան նպատակ ունի ներգրավել ավելի քան 1 միլիարդ բնակչություն՝ աշխարհի 6000 քաղաքներում։
Նշենք, որ այս համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էր լույսերը, որի հիմնական նպատակն է՝ միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ 2008թ. ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել էր այս միջոցառմանը։ 2009թ. «Մոլորակի ժամ» ակցիային մասնակցել էր 1 միլիարդ բնակչություն՝ ավելի քան 4000 քաղաքներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել