Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաբուկո»-ն հարցականի տա՞կ է

Մարտ 25,2010 00:00

Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ պաշտոնական Բաքվի եւ Անկարայի միջեւ բանակցություններն ընդհատվել են Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Անկարայի փորձերի պատճառով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Նրա ասելով, արդեն մեկ ամսից ավելի է՝ Ադրբեջանի հետ բանակցություններն ընդհատվել են: «Գլխավոր խնդիրը քաղաքական է: Առայժմ պարզ չէ, թե, արդյոք, Ադրբեջանն ընդունե՞լ է գազի տարանցումը դեպի Եվրոպա շուկայականից ցածր տոկոսադրույքներով իրականացնելու Թուրքիայի առաջարկությունը»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել