Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԲ-ի վարկով ՀՄՀ-Ի չարածը կանեն

Մարտ 25,2010 00:00

Համաշխարհային բանկը նախատեսում է մինչեւ տարեվերջ Հայաստանին տրամադրել $35-40 միլիոնի վարկ՝ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից դադարեցված ընդհանուր առմամբ 171 կմ ճանապարհահատվածների, ինչպես նաեւ միջպետական ճանապարհի խաչմերուկից մինչեւ Հալիձոր գյուղ տանող հատվածի կառուցման եւ վերանորոգման համար։ Այս մասին տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի եւ Հարավային Կովկասում տրանսպորտի ծրագրերի պատասխանատու Օլիվեր Լը Բերի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Արիստոմոնե Վարուդակիսը։ Ինչպես տեղեկանում ենք նախարարության կայքէջից՝ Վարուդակիսը նաեւ ասել է, որ անցած տարի սկսվել է եւ այս տարի կավարտվի «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագիրը, որի սկզբնական ֆինանսավորումը կազմել է $25 մլն, ապա հատկացվել է լրացուցիչ $36,6մլն։ Ա. Վարուդակիսը տեղեկացրել է, որ այդ ծրագրով նախատեսվում է վերանորոգել ընդհանուր առմամբ 240 կմ ճանապարհահատված՝ հանրապետության մի շարք համայնքներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել