Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽՈՍՏՈՎԱՆԵԼ ԵՆ»

Մարտ 25,2010 00:00

«Aysor.am»-ի հաղորդմամբ, երեկ մեկնաբանելով Սիրիա այցի շրջանակներում ՀՀ նախագահի հայտարարությունը, թե Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու պայմանը կատարելու դեպքում հայկական կողմը պատրաստ է զիջել անվտանգության գոտի կազմող որեւէ տարածք, ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես «խոստովանել են», թե պատրաստ են տարածքներ հանձնել: «Պարտադիր չէ, որ դա ուղիղ ասվի: Դա արդեն զգացվում է տրամադրություններից, ձեւակերպումներից: Միանշանակ է, որ Մադրիդյան նորացված սկզբունքները պարտվողական են հայկական կողմի համար, եւ Սերժ Սարգսյանը դրան արդեն պատրաստ է»,- ասաց նա:
Ընդդիմադիր գործչի կարծիքով, նախագահ Սարգսյանը պատրաստ է գնալ տարածքների զիջմանը՝ նույնիսկ առանց Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելու: Ըստ նրա, դեռ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից գործած սխալների պատճառով ծանրացած խնդիրն արդեն վտանգում է ԼՂ հայության գոյությունը: «Ղարաբաղի ժողովուրդը երբեւիցե բանակցային կողմ չի դառնա, դա արդեն տեսանելի է»,- ասաց Լ. Սարգսյանը՝ նշելով, որ ժամանակն է, որ արցախահայությունն ընդվզի այդ երեւույթի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել