Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ԼՈՐԴԵՐԻ ՊԱԼԱՏԻՆՆ Է

Մարտ 25,2010 00:00

Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատը քննարկելու է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ: Ըստ «Նոյյան Տապան»-ի, «Armenia Solidarity» կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ բրիտանացի խորհրդարանականներին բաժանվելու են բուկլետներ՝ արդարադատության նախարար Ջեկ Սթրոյի քննադատությամբ եւ քննարկումներին մասնակցելու կոչով: Հայտարարության մեջ նշվում է, որ արդարադատության նախարարն անտեսում է թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի իրավաբանական եզրակացությունը Հայոց ցեղասպանության մասին, նաեւ Ցեղասպանություններն ուսումնասիրող գիտնականների միջազգային ասոցիացիայի (IAGL) դիրքորոշումը: «Կոչ ենք անում խորհրդարանականներին՝ ճնշում գործադրել Մեծ Բրիտանիայի վարչապետի վրա, որպեսզի նա նկատողություն անի Ջեկ Սթրոյին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար»,- նշում են հայտարարության հեղինակները՝ հավելելով, որ Սթրոյի դիրքորոշումը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանության եւ երկրի խորհրդարանում իսրայելական լոբբիի ճնշմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել