Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ 3 ՏԱՐԻ Է՝ ՆԱ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ

Մարտ 25,2010 00:00

Անդրանիկ Մարգարյանը ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնեց չափազանց դժվարին ու բարդ մի պահի՝ երկրում տեղի ունեցած աննախադեպ ողբերգական իրադարձությունից հետո, քաղաքական ու տնտեսական ծանր պայմաններում, այն պահին, երբ խաթարված էր երկրի անվտանգությունը:
Իր գլխավորած Հանրապետական կուսակցության հետ  վերցնելով պատասխանատվությունը կառավարության գործունեության, երկրում իրավիճակի կարգավորման ու բարելավման համար՝ Անդրանիկ Մարգարյանը դարձավ ամենաերկարակյաց վարչապետը: Այսօր ամեն ինչ փոխված է, եւ  տնտեսական ճգնաժամն իր պայմաններն է թելադրում:  Ժողովրդի հոգսը կրելու, հասարակության մեջ վստահության մթնոլորտը վերականգնելու, անպտուղ խոսքերից  կոնկրետ  գործի անցնելու հրամայականները  ժամանակին Անդրանիկ Մարգարյանի  համար զուգակցվում էին պատասխանատվության բարձր զգացումով: Այսօր  «Անդրանիկ Մարգարյան» տեսակի կարիքը կա: Հայրենիքի հանդեպ  սիրո   զգացումով  Անդրանիկ Մարգարյանը    տարիներ շարունակ   լծվեց, իր  իսկ  ձեւակերպմամբ, «հայոց պետականաշինության սուրբ գործին»՝  քայլեր իրականացնելով տնտեսության զարգացման, սոցիալական հիմնախնդիրների լուծման, պետության ամրապնդման,  հայ մարդու, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի ու կենցաղի ապահովման  ուղղությամբ: Անդրանիկ Մարգարյանը  ժամանակին համոզված էր, որ այդ նպատակներին հասնելու իրական երաշխիքն անմնացորդ աշխատանքն է, պետության հիմքերի ամրացումը եւ  նվիրվածությունը հայրենիքին: Այսօր այդ հայրենիքի  նվիրյալների  կարիքը կա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել