«Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում նոր իրավիճակ է ստեղծվել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա, «նախ՝ ՀՀ իշխանություններն անընդհատ փորձում են Մինսկի խմբին զուգահեռ այլ ձեւաչափեր խրախուսել, իսկ Ադրբեջանը փորձում է ամրապնդել Միսնկի խումբը, երկրորդ՝ Ադրբեջանը համաձայնել է նորացված փաստաթղթին, իսկ Հայաստանը դա չի արել: Իսկ Ադրբեջանն էլ հստակ չի հայտարարում, որ Հայաստանը մերժել է այդ փաստաթուղթը: Սա բոլորովին նոր իրավիճակ է, քանի որ նախկինում միշտ Հայաստանն ավելի պատրաստակամ էր առաջարկներն ընդունելու հարցում: Աստեղից կարելի է եզրակացություն անել, որ նորացված փաստաթուղթն ակնհայտորեն ավելի ձեռնտու է Ադրբեջանին, քան մադրիդյան սկզբունքները»: