Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

Մարտ 24,2010 00:00

\"\"Վաճառքի է հանվել Շինդլերի ցուցակի բնօրինակներից մեկը: Այն վաճառքի հանած անձնավորության ներկայացուցիչ Գերի Զիմետի ասելով՝ այդ ցուցակը մասնավոր անձի մոտ պահվող միակ եւ վերջին փաստաթուղթն է եւ վաճառվում է 2,4 մլն դոլարով: Lenta.ru-ի մատուցմամբ՝ ինտերնետում պատմական արժեք ունեցող փաստաթղթերի վաճառքով զբաղվող Զիմետը հայտարարել է, թե ցուցակի բնօրինակներից մեկը կվաճառվի այն գնելու ցանկություն հայտնած առաջին իսկ հավակնորդին: Թե ով է փաստաթղթի տերը՝ հայտնի չէ: Ավելի վաղ վաճառվել էր նաեւ Շինդլերի ցուցակի եւս մեկ բնօրինակ, որը պատկանում էր գերմանացի ձեռներեց Օսկար Շինդլերի հաշվապահի՝ Իցհակ Շտերնի ընտանիքին: Շինդլերի ցուցակը, որը 1945թ. թվագրությամբ կազմել էին Շինդլերն ու Շտերնը, բաղկացած է եղել 13 էջից եւ պարունակել է այն 801 հրեաների տվյալները, որոնց կյանքը ձեռներեցը փրկել էր՝ նրանց ներգրավելով վարձու աշխատանքներում՝ համակենտրոնացման ճամբարների վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Փորձագետների տվյալներով, հայտնի են Շինդլերի ցուցակի թվով 7 բնօրինակ փաստաթղթեր, որոնցից 4-ը գտնվում է թանգարաններում եւ եւս երկուսը համարվում է կորսված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել