Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Մարտ 24,2010 00:00

\"\"Երեքշաբթի օրը, վաղ առավոտյան, Ֆիլիպինների հյուսիսում ուժեղ, տարբեր տվյալներով՝ 5,7-5,9 մագնիտուդի, երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Լաոագ քաղաքից հյուսիս-արեւելք: Հնարավոր ցունամիի մասին նախազգուշացումներ չեն արվել: Ֆիլիպինների իշխանություններն առայժմ որեւէ տվյալ չունեն տարերային աղետի պատճառած վնասների չափի մասին, բայց, նրանց գնահատմամբ, ցնցումները կարող էին ոչ մեծ ավերածությունների պատճառ դառնալ: Ֆիլիպինները աշխարհի, այսպես կոչված՝ «Խաղաղօվկիանոսյան հրե օղակի» ամենասեյսմաակտիվ տարածաշրջաններից մեկն է, որտեղ ուժեղ երկրաշարժերը պարբերական բնույթ են կրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել