Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱԶՄԻ ՈՒՂՂԱԹԻՌԸ ՔԱԲՈՒԼՈՒՄ ՎԹԱՐԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Մարտ 24,2010 00:00

ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերի թուրքական համակազմի ուղղաթիռը Քաբուլի հարավում վթարի է ենթարկվել: Վարդակ գավառի տեղական իշխանության ներկայացուցիչների տվյալներով, թուրք զինվորականներից մեկը զոհվել է, վնասվածքներ ստացած եւս երեքը գտնվում են ծանր վիճակում: Կոալիցիոն ուժերին մատակարարման ծառայություններ մատուցող թուրքական համակազմի ուղղաթիռը վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի հենակետում վայրէջք կատարելու ժամանակ: BBC-ի մատուցմամբ, սակայն, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական ուժերի հրամանատար Թոդդ Վիչիանը հերքել է թուրք զինվորականի զոհվելու մասին լուրը: Նրա ասելով, ուղղաթիռի անձնակազմի բոլոր 4-5 անդամները կենդանի են եւ տեղափոխվել են հիվանդանոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել