Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իսրայելցի դիվանագետը Մեծ Բրիտանիայից կվտարվի

Մարտ 24,2010 00:00

\"\"Երեկ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հաղորդել է, որ երկրի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը երեքշաբթի հանդես է գալու Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից բրիտանացիների անձնագրերի կեղծման փաստի վերաբերյալ հայտարարությամբ: BBC-ի մատուցմամբ, ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է իսրայելցի գործակալների կողմից բրիտանական կեղծված անձնագրերը ՀԱՄԱՍ շարժման ղեկավարներից մեկին՝ ալ-Մաբհուհին Դուբայի հյուրանոցում «լիկվիդացնելու» օպերացիան իրականացնելիս:

Ավելի վաղ, բրիտանական «Sky News» հեռուստաընկերությունը հաղորդել էր, թե այս միջադեպի առնչությամբ Լոնդոնում Իսրայելի դեսպանության աշխատակիցներից մեկը երեքշաբթի օրը կվտարվի Մեծ Բրիտանիայից: Իսրայելցի այդ դիվանագետի անունը չի նշվում, բայց հաղորդվում է, որ նրա վտարումն անմիջական առնչություն ունի ալ-Մաբհուհի սպանության հետ:

Ավելի վաղ՝ մարտի 22-ին, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հրավիրել էր Լոնդոնում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորին՝ վերջինիս ենթականերից մեկին երկրից վտարելու որոշման մասին նրան տեղյակ պահելու նպատակով: Մեծ Բրիտանիայից իսրայելցի դիվանագետի վտարումը նման առաջին դեպքն է երկու պետությունների միջեւ հարաբերությունների ողջ պատմության ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել