Լրահոս
Օրվա լրահոսը

Արյունալի սպանդ՝ չինական դպրոցում

Մարտ 24,2010 00:00

\"\"Ութ երեխա մահացել եւ եւս հինգը վնասվածքներ են ստացել երեքշաբթի օրը Չինաստանի դպրոցներից մեկում՝ նախկին բժշկի իրականացրած սպանդի արդյունքում: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, վաղ առավոտյան, Ֆուցզյան նահանգի նախակրթական դպրոցներից մեկում՝ այն ժամանակ, երբ աշակերտները մտնելիս են եղել իրենց դասասենյակները: Հարձակվողը զինված է եղել դանակով եւ հասցրել է «գրոհել» 13 դպրոցականների վրա, որոնցից 6-ը տեղում սպանվել են, մյուսները՝ վիրավորվել: Հիվանդանոց տեղափոխված 7 դպրոցականներից երկուսը եւս ավելի ուշ մահացել են:

Ոստիկանությունը հանցագործին կալանել է, պարզվել է, որ նա թաղային նախկին բժիշկ, 32-ամյա Չժեն Մինշենն է, ում աշխատանքից հեռացրել են 2009թ.-ին՝ նրա մոտ հոգեկան խանգարման ախտանիշներ ի հայտ գալուց հետո: Դպրոցում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, սովորում է մոտ 2 հազար երեխա: Միջադեպից հետո դպրոցը փակվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել