Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոց՝ սրբիչների մեջ

Մարտ 24,2010 00:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության կողմից կասեցվել է ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման հերթական փորձը:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը, օտարերկրյա երկու քաղաքացու ուղեբեռների զննության ընթացքում հայտնաբերել է 4 կգ 649 գրամ «մետամֆետամին» տեսակի ծանր թմրամիջոց, որը ներծծված է եղել ճամպրուկներում եղած սրբիչների, շորերի մեջ: Փորձաքննությամբ պարզվել է, որ թմրամիջոցով ներծծված է եղել նաեւ նրանց վրա եղած հագուստը: Հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել