Երեկ վարչական դատարանում արագացված դատաքննությամբ սկսվեց եւ ավարտվեց «Թեղուտի գործով» դատաքննությունը: «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող կառավարության որոշումները եւ գործողությունները: Դատաքննությունն ավարտվեց եւ այսօր կհրապարակվի վճիռը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դժգոհեց արագացված դատաքննության դեմ: Փաստաբանի կարծիքով, պատասխանող կառավարությունը, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները հայցադիմումի կապակցությամբ պատասխան չեն ներկայացրել դատարան եւ հարկավոր էր լսել նրանց: