Հայաստանում ժանտախտով վարակված 346 խոզ կա: Այս մասին երեկ հայտնել է գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Հիվանդությունը հայտնաբերվել է Տավուշի եւ Լոռու մարզերում, եւ կարանտինի շրջան է հայտարարվել: Տեսչության ղեկավարը հաղորդել է, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է համաճարակի տարածման խոչընդոտման օպերատիվ աշխատանքային խումբ:
Հայտնաբերված 346 խոզերից 44-ը սատկել են, իսկ 302-ը սպանվել եւ, համաձայն անվտանգության բոլոր միջոցների՝ թաղվել: Մինչեւ այս տարեվերջ տեսչությունը կստուգի 150 տնտեսվարողի: Այդուհանդերձ, Գ. Բաղիյանը սպառողներին հորդորել է գնելուց առաջ պարտադիր ուսումնասիրել գնվող արտադրանքի ժամկետները եւ բաղադրությունը:
Նշենք, որ տեսչությունն իրավունք ունի ստուգել միայն այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցում է 70 մլն դրամը: