Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑԱԴՈՒԼ՝ ՀԱՆՈՒՆ ԹԵՂՈՒՏԻ

Մարտ 24,2010 00:00

Այսօր Թեղուտի պաշտպանության խումբը, ինչպես որ ծրագրել էր, ՀՀ վարչական դատարանի առաջին նիստին համընթաց բողոքի ակցիա եւ հացադուլ էր անում:

«Էկոլուրի» փոխանցմամբ, հայցի հիմքում ընկած է պետական մարմինների մի շարք որոշումների բողոքարկումը, որոնք վերաբերում են «ACP» ընկերության՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման (մտնում է «Vallex»-ի ընկերությունների խմբի մեջ) ծրագրի հաստատմանը: Ակցիայի մասնակիցների ներկայացմամբ, իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել այդ գործընթացի վրա եւ հույս ունեն, որ դատարանը կվերականգնի արդարությունը. «Կառավարության որոշմամբ խախտվել են օրենքներ, ուշադրության չի առնվել այն, որ ոչնչանում է Թեղուտի անտառի էկոհամակարգը, վերանում է ջուրը, տուժում է տեղի բնակչությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել