Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

15 ՏԱՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մարտ 24,2010 00:00

Երեկ Ֆիլիպ Մորիս Մենեջմենտ Սերվիսիս Բ.Վ. Հայաստանի ներկայացուցչությունը (ՖՄՀ) նշում էր Հայաստանում իր գործունեության 15-րդ տարեդարձը: ՖՄՄՍ Բ.Վ.-ն Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Ինկ. (ՖՄԻ) ընկերության մասնաճյուղն է: «Ֆիլիպ Մորիսը» հայտնի է այնպիսի սիգարետներով, ինչպիսիք են Marlboro-ն, Parliament-ը, Virginia Slims-ը, Muratti Ambassador-ը, Assos Slims-ը, Chesterfield-ը, L&M-ը, Bond Street-ը, Red& White-ը: 2009թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՖՄԻ ապրանքատեսակների մասնաբաժինը Երեւանի սիգարետի շուկայում կազմել է 18,3%՝ ապահովելով ընկերության առաջատար դիրքերը ծխախոտ ներմուծող միջազգային ընկերությունների շրջանում: 1999թ. ի վեր ՖՄՀ-ն իրականացնում է անչափահասներին ծխելուց զերծ պահելու ծրագրեր՝ տեղեկացնելով առեւտրային վաճառակետերին անչափահասներին սիգարետ վաճառելու կապակցությամբ օրենսդրական արգելքի մասին եւ օրենքի խախտման դեպքում՝ պատասխանատվության մասին: 15 տարիների ընթացքում ՖՄՀ-ն աջակցել է մի շարք բարեգործական նախագծերի եւ օգնություն տրամադրել կարիքավոր մարդկանց:

1997-2006թթ. ընկերությունը տրամադրել է մոտ 113 միլիոն դրամի բարեգործական օգնություն հաշմանդամներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին եւ ծնողազուրկ երեխաներին: 2009թ. ՖՄԻ ներմուծող/դիստրիբյուտոր ընկերության վճարած հարկերը Հայաստանի պետբյուջե կազմեցին 5,977 միլիարդ դրամ ($16,395), ինչը սիգարետից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարի 25%-ն է, որը ամենամեծ գումարն է մեր երկիր ծխախոտ ներմուծող եւ արտադրող ընկերությունների շարքում: 2009թ. ՖՄՀ-ն զբաղեցնում էր 300 խոշոր հարկատուների ցանկում 240-րդ տեղը՝ պետբյուջե վճարելով 274 միլիոն դրամի ($753 144) չափով հարկ: 1995-2009թթ. պետությանը վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է 1.243 միլիարդ դրամ ($4,294միլիոն):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել