Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ԴԺԳՈՀ Է 2000 ՄԱՐԴ

Մարտ 24,2010 00:00

Գազի սակագնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ակցիան կշարունակվի մինչեւ ամսվա վերջ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցին ասել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Նրա խոսքով, արդեն իսկ 1800-2000 համահայցվոր պատրաստակամություն է հայտնել միանալ նախաձեռնությանը: Ապրիլի սկզբներին հայցը կներկայացվի վարչական դատարան, որտեղ ՀԱԿ-ը պահանջելու է չեղյալ համարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումը՝ գազի սակագնի բարձրացման վերաբերյալ: Մուսինյանն ասել է, որ ՀԱԿ-ում գոհ են համահայցվորների ակտիվությունից: Համահայցվոր կարող են լինել բոլոր այն քաղաքացիները, ում անունով կազմված է գազի օգտագործման պայմանագիրը։ Դրա համար անհրաժեշտ է ներկայանալ Հայ ազգային կոնգրեսի գրասենյակներ՝ ձեռքին ունենալով անձնագրի պատճենը, գազասպառման պայմանագրի երկու էջերի պատճենները (այն էջը, որտեղ երեւում են պայմանագիրը կնքող կողմերը, եւ այն էջը, որտեղ կողմերը ստորագրել են պայմանագիրը կամ պայմանագրի համարը):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել