Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-ին էլի ճնշում են

Մարտ 24,2010 00:00

Երեկ ստացանք «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ահազանգը, համաձայն որի՝ պետական, ուժային որոշ գերատեսչությունների անմիջական ճնշումների հետեւանքով «ԳԱԼԱ» հ/ը-ի գովազդատու կազմակերպությունները, սկսած փետրվարի կեսերից, խուսափում են իրենց գովազդները տեղադրել հեռուստաընկերության եթերում:

«Ի տարբերություն 2007թ. նմանատիպ նախադեպի, երբ ավելի քան 30 գովազդատու կազմակերպություններ 3 օրվա ընթացքում միաժամանակ հանեցին իրենց գովազդները «ԳԱԼԱ» հ/ը եթերից, այս անգամ այդ գործընթացը կազմակերպվել է ավելի մանրակրկիտ կերպով: 26 գովազդատու կազմակերպություններ «ԳԱԼԱ»-ի եթերից իրենց գովազդները հանել են վերջին 1 ամսվա ընթացքում, եւ այս պահին հեռուստաընկերությունն ունի ընդամենը 3 գովազդատու: Հաշվի առնելով այդ փաստը՝ հեռուստաընկերությունն այսուհետեւ աշխատելու է տասնապատիկ իջեցված գներով՝ գովազդի մեկ րոպեի արժեքը սահմանելով խորհրդանշական 960 դրամ»,- ասված է «Գալայի» հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել