Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորից կեղծ ահազանգ

Մարտ 24,2010 00:00

Երեկ, մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ, ահազանգ ստացվեց, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեում ռումբ կա դրված: Նախորդ անգամ նման կեղծ ահազանգ էր եղել փետրվարի 25-ին: Եվ ինչպես մեկ ամիս առաջ, երեկ էլ պարզվեց, որ ահազանգը կեղծ է, սակայն գերատեսչության աշխատանքը մի քանի ժամով կազմալուծվեց, քանի որ ՊԵԿ աշխատակիցները տարհանվել էին շենքից: Սակրավորները, ստուգելով ողջ շենքը, հայտարարեցին, որ ոչ մի ռումբ էլ չկա, որից հետո ՊԵԿ աշխատակիցները վերադարձան իրենց աշխատատեղերը:

Արդյոք պատահականությո՞ւն է, թե՞ հատուկ կազմակերպված ակցիա է՝ ամիսը մեկ նույն ժամին, 11-12-ի շրջանում, հարկայինին անհանգստացնելը կամ առնվազն հիմնարկից մեկ-երկու ժամով տեղհանելը՝ պարզ չէ: Հուսանք, որ այդ հարցը կհետաքրքրի նաեւ իրավապահներին, եւ նրանք կփորձեն ստանալ դրա պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել